
Դեկտեմբերի 17-ից պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ, որոնք իրականացվում են պաշտպանության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները:
Ամփոփիչ ստուգումների նպատակն է մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար:
Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն