
Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից անտառից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սմբատ Մ.-ին և 1979 թ. ծնված Հրաչյա Հ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 16.30-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից ապօրինի հատել են 2 բարդի:
Կատարվում է քննություն: