
«Տորինոյի» նախագահ Ումբերտո Կայրոն «Յուվենտուսի» հետ խաղից հետո (0:1), քննադատել է մրցակցի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Իրացնելով 11-մետրանոցը՝ պորտուգալացին բախվել էր «Տորինոյի» դարպասապահ Սալվադոր Իչասոյի հետ:
«Այնպիսի չեմպիոնը, ինչպիսին Ռոնալդուն է, երբեք չպետք է այդպես վարվի: Նա ծաղրեց դարպասապահին, որը գրեթե հետ էր մղել 11-մետրանոցը:
Եթե նա չեմպիոն է, ապա չպետք է այդպես վարվի», – նախագահի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: