
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
«Ակումբը կցանկանար շնորհակալություն հայտնել Ժոզեին «Մանչեսթեր Յունայթեդում» իր աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան ապագայում:
Շուտով կհայտարարենք, թե ով կլինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մինչև մրցաշրջանի ավարտը, միևնույն ժամանակ ակումբը սկսում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները»,- ասվում է ՄՅՈւ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: