«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից երկու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Պաշտոնապես ՀՀ արդարադատության նախարարությունը չի ցանկանում գաղտնազերծել, թե ովքեր են դատավորները:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ դատավորներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանն է, մյուսը՝ Արայիկ Մելքումյանը: Իսկ թե ինչի համար են նրանք հայտնվել կարգապահական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, մեր աղբյուրները չեն մանրամասնում: Մեկնաբանություններ փորձեցինք ստանալ նաեւ դատավորներից, սակայն ապարդյուն. մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Նկատենք, որ երկու դատավորներն էլ ժամանակին ակտիվ դերակատարություն են ունեցել մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների նկատմամբ շինծու քրեական գործերով անարդարացի դատավճիռներ արձակելու հարցում: