ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած կառավարության հորդորներին՝ Հրայր Թովմասյանն անցել է գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած կառավարության` պետական ծախսերը կրճատելու հորդորներին` մեր պետական պաշտոնյաները չեն պատրաստվում խնայողություններ անել։ Այդպիսի գերատեսչություններից է ՀՀ սահմանադրական դատարանը։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը որոշել է շենքը կապիտալ նորոգման ենթարկել: ՍԴ շենքի նորոգման համար պետական բյուջեից կծախսվի 11 մլն 830 հազար դրամ։

ՍԴ-ն պայմանագիր կնքել է «Արտ պլաս» ընկերության հետ։ Ի դեպ, հայտարարված մրցույթին մասնակցել է 8 ընկերություն, սակայն մրցույթը հաղթել է «Արտ պլաս» ընկերությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՍԴ-ին կառավարությունը 10 մլն դրամ հատկացրեց շենքի պատուհանները փոխելու եւ եվրոպատուհաններ տեղադրելու համար։ Փաստորեն, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ նշանակվելուց հետո լծվել է իր համար աշխատանքային հարմարավետ պայմաններ ապահովելու գործին եւ սա այն դեպքում, երբ այս կառույցն այսօր գրեթե անգործության է մատնված, երբ նույնիսկ ԱԺ ընտրություններում պարտված ուժերը դրանք չեն բողոքարկում ՍԴ-ում:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս