Տավուշի մարզի կենսաթոշակառուները դժգոհում են, որ ի տարբերություն այլ մարզերի` իրենց մոտ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կենսաթոշակառուների ատամների պրոթեզավորում չի կատարվում: ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի համար 318-Ն որոշմամբ` (պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող, բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ խմբերի) կենսաթոշակառուների ատամների պրոթեզավորումը կատարվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ, սակայն անցած 14 տարիներին Տավուշի մարզում նման ծառայություն երբեւէ չի մատուցվել:
Տավուշում ատամների պրոթեզարան չկա, մարզի որեւէ այլ առողջապահական հիմնարկություն պետական պատվերով նման ծառայություն չի իրականացրել: Պետական բյուջեից Տավուշի մարզի առողջապահական համակարգին ոչ մի անգամ ֆինանսավորում չի հատկացվել: Տավուշում պետբյուջեի միջոցներով պրոթեզարան չգործելու 2 պատճառներ են նշվում` նման ծառայություն մատուցելու համար պետականորեն լիցենզավորված աոռղջապահական կազմակերպության բացակայությունը եւ պետբյուջեից պրոթեզարանի գործունեության համար գումարներ չհատկացնելը: Հիմա Տավուշի մարզի բնակիչները սպասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարի քննարկման առարկա դարձնել այս խնդիրը եւ լուծում տա դրան:
Ո. Սարգսյան