Ուկրաինայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 18-ի նիստում մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացրել Է ՌԴ-ից մի շարք ապրանքների վրա սահմանված բռնարգելքի եւ ռուսական այլ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսի գործողությունը՝ ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի սահմանած առեւտրական արգելքների եւ սահմանափակումների:
Ուկրաինայի կառավարությունն այս որոշումն ընդունել Է առանց քննարկման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 2018 թվականի 10 ամսվա արդյունքներով գրանցվել Է ՌԴ ուկրաինական ապրանքների արտահանման նվազում 7,1 տոկոսով՝ մինչեւ 3,03 մլրդ դոլար այն դեպքում, երբ ՌԴ-ից ներմուծումը շարունակել Է աճը, որը կազմել Է 20,1 տոկոս՝ 6,629 մլրդ դոլար:
Արդյունքում՝ Ռուսաստանի հետ առեւտրի բացասական հաշվեմնացորդն այդ ժամանակաշրջանի արդյունքներով հասել Է 3,599 մլրդ դոլարի, ինչը 1,6 անգամ գերազանցում Է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: