Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի Հարավարեւմտյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 11 տան բնակիչ Խաչիկ Հակոբյանը ահազանգում է:
«Մեր տունը գտնվում է ժայռերի ներքևում, իսկ տան վերևում կախված է 70-80 տոննա կշռող քարեր: Դրանք ամեն վայրկյան կարող են գլորվել տան վրա: Մի քանի օր առաջ 10 մետր հեռավորության վրա քարաթափում է եղել, այդ ցնցումից մեր տան վրա կախված քարերի վրա ճաքեր են առաջացել: Դիմել ենք մարզպետարան, տարածքային կառավարում, ԱԻՆ: Նունիսկ մոտեցել ենք Նիկոլ Փաշինյանին: Ինքն էլ կարգադրել է, որ մարզպետը այս հարցին լուծում տա: Մարզպետն էլ եկավ մեր գյուղ, տեղում տեսավ վիճակը, ասաց, որ շատ վտանգավոր է, և որ անհապատղ հարցին լուծում կտան: Հիմա ոչ արձագանքում են, ոչ գալիս են տեսնեն: Էդ քարերը կարող են հենց հիմա գլորվել»:
Այս հարցի մասին զրուցեցինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ, և փորձեցինք ճշտել, թե ինչ է պատրաստվում անել մարզպետարանը.
-Պարոն Սանոսյան, տեղեկացանք, որ անձամբ տեղյակ եք այս խնդրի մասին: Ինչ-որ քայլեր չեն ձեռնարկվում:
-Այո, ծանոթ եմ: Ես ասել եմ մասնագետներին այդ մասին: Բայց խնդրին պետք է նորովի մոտենալ, որովհետև բավականին մեծ բարդություն կա: Այդ քարերը կարող են տասնամյակներով տեղից ճշարժվել, բայց հնարավոր է` հիմա ինչ-որ միջամտություն լինի և վտանգավոր լինի: ԱԻՆ-ի մեր գործընկերներևի հետ խոսել ենք, կգան, կնայեն, լուծում կտրվի:
-Քաղաքացին նշում է, որ շատ վտնագավոր վիճակ է: Ամեն վայրկյան կարող են քարեր թափվել:
-Մենք նորից կապ կհաստատենք իրենց հետ, կտեսնենք` ինչ կարող ենք անել: Ես եղել եմ գյուղում, գիտեմ` ինչի մասին է խոսքը, բայց ուզում են նշել, որ հանձնարարել եմ. Դրանով զբաղվում են դրանով:
Լուսինե Մինասյան