ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Չնայած հայկական կողմը շարունակում է պնդել, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ, եւ դեկտեմբերի 6-ին ոչ մի որոշում էլ չի կայացվել, սակայն այդ պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասն այս կարճ օրերի ընթացքում արդեն հասցրել է հանդիպել Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի նախագահներին եւ ստանալ նրանց աջակցությունը:
Ստացվում է` փաստացի Նազարբաեւն ու Լուկաշենկոն որոշել են այլ ճանապարհով գնալ: Բանն այն է, որ անգամ դեկտեմբերի 6-ի քննարկումներից հետո ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ՌԴ ներկայացուցիչներն են հայտարարել, որ ՀԱՊԿ գլխավոր հարցի շուրջ որեւէ որոշում չի կայացվել:
Եվ ստեղծված իրավիճակի պատճառը կրկին ՀԱՊԿ կանոնադրությունն է, որից էլ փորձել են օգտվել Բելառուսն ու Ղազախստանը;
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում