
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը դարձավ WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուի ընթացքում հայ բռնցքամարտիկը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի Ալվին Լագումբային:
Գոռ Երիցյանն իր 9-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա չի կրել ոչ մի պարտություն: