Դեկտեմբերի 19-ին, ժամը 03:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 39-րդ կմ-ի մոտակայքից ձյան շերտի արգելափակումից դուրս են բերել Nissan X-Trail (վարորդը և 1 ուղևոր) մակնիշի ավտոմեքենան: