
«Էկոնոմիստ» հանդեսը տարվա երկիր է ճանաչել Հայաստանը։
Ընդգծելով, որ փողոցային խաղաղ պայքարը հանգեցրեց իշխանափոխության, հանդեսը նշում է, որ այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։
Հանդեսը Նիկոլ Փաշինյանին անվանել է խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր, ով օրինական ձևով եկել է իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։
«Էկոնոմիստ»-ը նաև ընդգծել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա դաշինքը հավաքել է ձայների 70 տոկոսը։
«Պուտինի ոճին հետևող ղեկավարը հեռացվեց և ոչ ոք չսպանվեց: Ռուսաստանին միջամտելու առիթ չտրվեց», – գրել է «Էկոնոմիստ»-ը։