
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ժոզե Մոուրինյուի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Ես միշտ նման դեպքերում տխրում եմ մարզիչների համար: Մենք միայնակ ենք, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Ես միշտ փորձում եմ նման մարզիչների կողքին լինել:
Ամեն ինչ սկսվում է թիմի վատ արդյունքներից: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Ժոզեն իմ աջակցության կարիքը չունի, նա շատ ուժեղ է: Շուտով նա կվերադառնա, և մենք կրկին իրար դեմ կխաղանք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է FourFourTwo-ն:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել էր 2016 թվականի ամռանը: Նախքան այդ պորտուգալացի մասնագետն աշխատել է «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում» և Մադրիդի «Ռեալում»: