Պարոն Լուկաշենկոն ասում է` ես սա ասեցի, այսպես ասեցի, բայց նա չի ասում, թե ես ինչ եմ ասել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով Բելառուսի նախագահի կողմից հնչած հայտարարությունների մասին:
«Երբ որ ես ամսի 7-ին եկել եմ, լրագրողները հարց են տվել, ես ասել եմ այո’, խոսակցություն եղել է, սակայն մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կոռեկտ չեմ համարում դռնփակ նիստի մանրամասները հայտնել: Բայց ես ասել եմ, որ ես բավարարված եմ այդ խոսակցությունից եւ հիմա էլ եմ հաստատում», – նշեց նա:
Փաշինյանը չցանկացավ շատ մանրամասներ հայտնել, սակայն վստահեցրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցություններին մշտապես բարձրաձայնում է իրենց կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Նա նաև վստահեցրեց, թե տեղում Բելառուսի նախագահին տրվել է շատ կոռեկտ և սպառիչ պատասխաններ: «Ես տպավորություն ունեի, թե Լուկաշենկոն բավարարված է, թե հետո ինչ է տեղի ունեցել, չեմ կարող ասել», – հավելեց նա: