«Ժողովուրդ» օրաթերթի այսօր հրապարակումից հետո` կապված Վարդենիսում եղևնիների հատման հետ, «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանի հանձնարարական է տվել ուսումնասիրել տեղանքը, և պարզել կատարվածը:
ArmLur.am-ի հետ զրույցում Գուլանյանը մանրամասնեց հանձնարարականը:
«Տեղն ընդգծված է: Այն Մարտունու մասնաճյուղերից մեկում է, Վարդենիկի մասնաճյուղ է կոչվում` Ծովինարի տեղամասում: Դա հատման հետ որևէ կապ չունի: Այնտեղից աշնան վերջում ջրի մեջ թափված սոճիներ են հանվել, որի ճյուղերն էլ թափվել են: Մասնաճյուղի տնօրենը Մխիթար Հարությունյանը չի: Ամբողջ տարածքում ստուգումներ են արվել, հատված ծառեր չեն հայտնաբերվել»:
Մեր զրուցակիցը նաև տրամադրեց լուսանկարներ իրենց ուսումնասիրության արդյունքներից: