
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացրեցին Հանրային ռադիոյից:
Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պահանջում էին Մարկ Գրիգորյանի հրաժարականը: Նրանք գործադուլ անելու վերաբերյալ հայտարարություն էին տարածել:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել էր Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն 2017 թվականի հունիսին: