Ոսպ ուտելու 7 կարևոր պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոսպը սննդարար մթերք է, որն օգնում է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Fithacker.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ ոսպ օգտագործել:

Օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը թույլ կտա խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից:

Օգնում է պահպանել սրտի առողջությունը: Ոսպը ֆոլաթթու, մագնիում է պարունակում, որոնք կարևոր են սրտի կենսագործունեության համար: Նվազում է հոմոցիստեինի մակարդակը, որը վտանգավոր գործոն է սրտի առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեպքում: Մագնիումը լավացնում է արյան, թթվածնի, սննդարար նյութերի հոսքը:

Լավացնում է նյութափոխանակությունը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են հավասարակշռել աղիների միկրոֆլորան:

Օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Սննդի գլիկեմիկ ինդեքսն ազդում է արյան վրա. ոսպը շաքար չի պարունակում:

Էներգիա է հաղորդում: Ոսպը երկաթ է պարունակում, կանանց խորհուրդ է տրվում հատկապես դաշտանային ցիկլի, հղիության ընթացքում. այդ շրջանում երկաթի մակարդակը նվազում է:

Օգնում է նիհարել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ոսպն առողջ սննդի ցանկում առաջինների շարքում է, քանի որ բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ մանրաթելեր, սպիտակուցներ, հանքանյութեր, վիտամիններ:

Մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում: Մի բաժին ոսպը մոտավորապես 17.8 գրամ սպիտակուց է պարունակում:




Լրահոս