
Այժմ ընթանում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների թեկնածուների հետ հանդիպում, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում է, որ անդրադարձ կկատարվի կառավարության եւ խորհրդարանի կազմին:
Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Լենա Նազարյանը հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ Լենա Նազարյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։