Վարորդները պահանջում են ներել «հեղափոխական տուգանքները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել էր կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: «Ժողովուրդ» օրաթերթը ՃՈ-ից տեղեկացավ, որ մոտ 1000 վարչական ակտ հասցեատերերի դիմելուց հետո է բեկանվել, իսկ 2 տասնյակ հազարից ավել իրավախախտում հեղափոխության օրերին ՃՈ աշխատակիցների կողմից չի արձանագրվել:

«Ժողովուրդ» օրաթերթ զանգահարած եւ տուգանքի ծանուցում ստացած մի շարք վարորդներ ՃՈ-ի հայտարարությունից հետո համարել են, որ ցույցերի օրերի խախտումների վարույթներն ինքնաբերաբար պետք է կարճվեին, եւ նրանց մեծ մասը այս նպատակով հատուկ չի դիմել ՃՈ:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի վաղվա համարում:

 




Լրահոս