Նոյեմբերի 2-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է: Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման էր ենթարկել չորս անձի` կանխելով վիճաբանության հնարավոր ողբերգական հետեւանքները:
Այս պատմության մեջ ամենաուշագրավը դեպքի վայրից հայտնաբերված ատրճանակի պատկանելիությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հայտնաբերված զենքը, որից այդ օրը հնչել էր կրակոցը, ժամանակին նվիրել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ասել է թե` Վերնիսաժում կրակոցը հնչել է պարգեւատրված զենքից:
Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: