
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։
Կորյուն Աթոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: