
Լուսավոր Հայաստան խմբակցությունը որոշել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրել Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը։ Նշենք, որ ԱԺ նախագահներն ու փոխնախագահներն ընտրվում են քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ, և այս պարագայում ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի հարցը կախված է «Իմ քայլը» դաշինքից։
Եվ հենց նրանց ձայների շնորհիվ կորոշվի՝ այն կլինի ԲՀԿ-ից , թե Լուսավոր Հայաստան կուսակցությունից։ Հավելենք, որ ԲՀԿ-ից քննարկվում է Միքայել Մելքումյանի թեկնածությունը, ով այժմ էլ է փոխնախագահ։
Եվ սա կլինի ԲՀԿ-ԼՀԿ հակամարտության առաջին հանգուցալուծումը։