Կառավարությունն արտոնություն տվեց «Սպայկա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը թույլատրեց «Սպայկա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 28 մլրդ դրամի ներդրում, որից 4,2 մլրդ դրամը՝ սեփական միջոցներից, 23,8 մլրդ դրամը՝ վարկային միջոցներից:

Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 1600 աշխատատեղ՝ 190 000 դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 200 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ դրամ, որից 15 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 25 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։




Լրահոս