Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդական մեծ մամուլի ասուլիս Է անցկացնում տարվա արդյունքների շուրջ: Միջոցառումն ընթանում Է Մոսկվայի Միջազգային առեւտրի կենտրոնում Այն առաջինն Է ընթացիկ տարվա մայիսին նոր ժամկետով պետության գլխավոր պաշտոնում Պուտինի ընտրվելուց հետո եւ 14-րդը՝ 2001 թվականից ի վեր: Մամուլի ասուլիսն ուղիղ եթերում հեռարձակում են ռուսական հեռուստաալիքները, տեեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս անգամ առաջին պլանում կլինեն տնտեսության հարցերը եւ միջազգային հիմնախնդիրները, այդ թվում՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները: «Թեմաների թվում են, իհարկե, տնտեսությունը թե՛ երկրի ներսում, թե՛ մեր տնտեսությունը բավականին անբարենպաստ միջազգային կոնյունկտուրայի ֆոնին»,-նշել Է նա ՆՏՎ-ին տված հարցազրույցում:
Ներկայիս մամուլի ասուլիսն արդեն ռեկորդային Է դարձել հավատարմագրում ստացած լրագրողների թվաքանակով՝ 1702: 2001 թվականին առաջին նման միջոցառմանը եկել Էր շուրջ 500 թղթակից: 2017 թվականին Պուտինի ասուլիսին հրավեր Էր ստացել 1640 թղթակից:
Մեծ մամուլի ասուլիսը մեծ Է անվանվում ոչ միայն մասնակիցների թվաքանակի, այլեւ դրա տեւողության առումով: Ամենակարճատեւը՝ 1 Ժամ 35 րոպե, եղել Է լրագրողների հետ նման ձեւաչափով Պուտինի հանդիպումը 2001 թվականին, ամենաերկարատեւը՝ 4 ժամ 40 րոպե՝ 2008 թվականի մամուլի ասուլիսը: Դրա տեւողությունը կախված բացառապես նախագահից: