Իջևանում աղբամաննները վանդալիզմի թիրախ են դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքում լուրջ հիմնահարց է մարզկենտրոնի կենտրոնով հոսող Աղստեւ գետի մաքրության խնդիրը: Գետափնյա առեւտրի եւ սննդի օբյեկտների աշխատողներն այդ կառույցներից կենցաղային աղբը եւ տարբեր իրեր թափում են գետի մեջ:

Շատ տեղերում գետի ափերին մեծ աղբակույտեր են, որոնցից Աղստեւը մաքրվում է գարնանային եւ աշնանային վարարումների արդյունքում: Իջեւանում խնդիր է նաեւ փողոցների մաքրության պահպանումը: Շուրջ մեկ ամիս առաջ Իջեւանի քաղաքապետարանը Տավուշի մարզկենտրոնի փողոցներում տեղադրել է ֆելզիտ քարից մոտ 100 աղբաման, ցինկե 45 մեծ աղբաման:

Սակայն դրանք վանդալիզմի թիրախ են դառնում: Իջեւան քաղաքի աղբահանությունն իրականացնող կոմունալ հիմնարկության իրավաբան Վահագն Թամրազյանը համացանցում տեղադրել է ֆելզիտ քարից սարքված, անհայտ անձի կողմից ջարդված աղբամանի լուսանկարը եւ գրել. «Տականքներն անցել են իրենց սեւ գործին»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս