Ջրատաքացուցիչի արտանետած շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել, այդ թվում` 3 ամսական երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, Վանաձորի շտապ օգնությունից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Տարոն-4 Մեքենաշինարարների 52 շենքի բնակարաններից մեկից հիվանդանոց են տեղափոխել թունավորված 26-ամյա Ֆենյա Հ․-ին, 61-ամյա Թամարա Խ.-ին, 2-ամյա Մերի Վ.-ին և 3 ամսական Մարի Վ.-ին

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածները հայտնել են, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, ջրատաքացուցիչի արտանետած շմոլ գազից:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս