Պաշտոնյաների գործուղումների հետքերով. ովքեր են ռեկորդակիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ պետական պաշտոնյաների գործուղումները մեծ գումարներ են արժենում պետական բյուջեի վրա եւ հաճախ այդ գործուղումներն ու հանդիպումներն անարդյունք են լինում:  2017 թվականից ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում գործում է գործուղումների հաշվետվություններ բաժինը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ գործուղվողի հանդիպումներին, ձեռք բերված պայմանավորվածություններին, արդյունքներին:

Նախկին իշխանությունների օրոք այդ հաշվետվություններն այնքան էլ ծավալուն չէին, եւ պաշտոնյաները կրկին ձգտում էին թաքցնել որոշ բաներ: Նոր իշխանությունների ներկայացուցիչները դեռեւս «չեն տիրապետում» հանրությանը հաշտվություն ներկայացնելուց խուսափելու հմտություններին եւ ծավալուն հաշվետվություններ են ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն անցկացրեց հասկանալու համար, թե որ երկրներ, ինչ նպատակով են մեկնել կառավարության ներկայիս պաշտոնյա-պաշտոնակատարները: Նշենք, որ գործուղումների առումով ռեկորդակիր են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը. նրանք ամենից շատ են մեկնել գործուղումների այս 7 ամիսների ընթացքում:

Ամբողջական  հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս