«Իմ քայլը» դաշինքը կաջակցի ԲՀԿ-ի՞ թեկնածուին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ԼՀԿ հեռահար հակամարտության առաջին փորձությունը սպասվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստին: Բանն այն է, որ օրենսդրությունը պահանջում է՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Հիմա ե՛ւ ԼՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն հայտարարել են իրենց թեկնածուն ունենալու մասին: ԼՀԿ-ն առաջադրելու է Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է. թեկնածուների թվում են Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը:

Բայց հիմա ամեն ինչ «Իմ քայլը» դաշինքի «ձեռքերում է»: Ի վերջո, Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 132 հոգանոց խորհրդարանում տեղերի մեծամասնությունը՝ 88-ը, «Իմ քայլը» դաշինքինն է, ու ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը պարզ է՝ անհրաժեշտ կլինեն «Իմ քայլի» ձայները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» դաշինքի ներսում ավելի հակված են աջակցել ԲՀԿ-ի թեկնածուին` հաշվի առնելով փաստը, որ դա ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժն է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս