«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի գործողությունների մասով երկու տարբեր քրեական գործեր են քննվում: Գործերից մեկը վերաբերում էր Ն. Սարգսյանի կողմից թիկնազորի հետ 49-ամյա մի տղամարդու առեւանգման ու դաժան ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործին:
Նախնական տվյալներով` տղամարդը ցանկացել էր հիմնել գիշերային ակումբ, բայց Ն.Սարգսյանը նրան առեւանգել էր տվել եւ ստիպել հրաժարվել այդ ցանկությունից: Այս գործով Նարեկ Սարգսյանի 4 թիկնապահներին կալանավորել էին, իսկ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հայտնի է՝ նրան օրերս հայտնաբերել են Պրահայում:
Ու մինչ Նարեկ Սարգսյանին կտեղափոխեն Հայաստան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` նախաքննական մարմինն այդ գործով թիկնապահներին վերաբերող դրվագն առանձնացրել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Իսկ Նարեկ Սարգսյանին վերաբերող դրվագը դեռ քննվում է եւ դատարան կգնա արդեն նրան ՀՀ տեղափոխելուց հետո:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: