«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ չեն լինի:
Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները հանգել են կոնսենսուսի ԱՀ իշխանության ձևավորման հարցում:
Ըստ կայացած համաձայնության՝ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև իր լիազորությունների ավարտը, և նոր խորհրդարանն ու նախագահը կընտրվեն 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: