Դեկտեմբերի 23-ին կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավը. մի շարք փողոցներ փակ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի եւ «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ի` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը:

Ակցիայի նպատակը հետեւյալն է. «Վազիր եւ օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը:

Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ 1կմ, մեծահասակները՝ 5կմ կամ թիմային փոխանցումավազքին։ Մասնակցության համար սահմանված է վճար՝ 6000 ՀՀ դրամ: Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ եւ մեդալներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձեւաչափ եւ կատարել վճարում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055886637 հեռախոսահամարով, կամ նամակով գրել [email protected] հասցեով:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ ս. թ. դեկտեմբերի 22-ը:

Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչեւ 12:30-ն կդադարեցվի երթեւեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի եւ Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն:




Լրահոս