Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության եւ ներդրած նշանակալի ավանդի
համար Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը
պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։





























