Մշակույթի նախարարություն այս տեսքով մեզ պետք չէ, այլ կառույց է անհրաժեշտ.Հրանտ Թոխատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նախատեսում են կրճատել նախարարությունների թիվը՝ դարձնելով 12: Ենթադրվում է, որ Կրթության եւ գիտության նախարարությունն իր թեւի տակ կվերցնի Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: Գերատեսչությունների ձեւափոխության մասին վերջնական դատողություններ կարելի է անել միայն այն բանից հետո, երբ դա հաստատվի, թերեւս, նոր տարում: Մինչ այդ, սակայն, չեն դադարում բանավեճերը: Մշակույթի ոլորտում, օրինակ, բուռն կերպով քննարկվում է՝ մեզ պե՞տք է մշակույթի նախարարություն, թե՞ ոչ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:

Պետք է մեզ մշակույթի նախարարություն, թե ոչ` պատասխանել եմ դեռեւս 1997-ին. պետք չէ այս տեսքով: Կարծիքս չի փոխվել: Մեզ բոլորովին այլ կառույց է անհրաժեշտ: Միգուցե գերատեսչությունների միավորման արդյունքում ստանանք ցանկալի արդյունքը: Չգիտեմ, ժամանակը ցույց կտա: Ինքս նախարարության հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, չունեմ եւ չեմ ունենալու, պարզապես կասեմ, որ իր ներկայիս տեսակով այս կառույցն անգործության է մատնված, պետք է վերանայել ֆունկցիաները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս