Աղետի է ենթարկվել ռուսական ինքնաթիռ. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընկել է «Ան-26» բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմի երեք օդաչուները, նախնական տեղեկություններով, ռուսաստանցիներ են։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ինքնաթիռում եղել է 23 մարդ։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անկման պատճառով զոհվել է 6 մարդ, որոնցից մեկը ինքնաթիռի օդաչուներից է։ Ինքնաթիռը ընկել է մայրաքաղաք Կինշասայի մոտակայքում (հստակ տեղը դեռ ճշտված չէ)։ Այն թռիչք էր կատարել դեպի երկրի կենտրոնական շրջաններից մեկը, որտեղից բերում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նյութերը։

Ինքնաթիռի հետ կապը կորել է այն բանից հետո, երբ այն հատել է մայրաքաղաքի վարչական տարածքի սահմանը։ Ենթադրվում է, որ ավիավթարի պատճառը եղել են եղանակային անբարենպաստ պայմանները։




Լրահոս