ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Արաբկիր վարչական շրջանում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարեւանությամբ, նման պատկերի կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: «Սասնա ծռեր» կուսակցությունն իր քարոզչական փոքր պաստառը փակցրել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների պաստառների վրա: Միայն թե սա, մեղմ ասած, անընդունելի է, այն օրինախախտում է եւ վկայում է այն մասին, որ «Սասնա ծռերը» չեն կարող քաղաքականության մեջ քաղաքակիրթ կանոններով շարժվել:

 

 

ՀԱՐՑ. Եթե երեխայի մայրը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, ապա երեխաների քաղաքացիության համար կրկին պե՞տք է դիմում ներկայացնել, թե՞ ոչ: Նշեմ, որ մայրն այլեւս ՀՀ քաղաքացի չէ: Երեխաները ծնվել են Բելառուսում: Երեխաների քաղաքացիության համար դիմում ներկայացնել անհրաժե՞շտ է: Հայրը ունի Բելառուսի կացության թուղթ, հայրությունը ճանաչված է, սակայն մոր հետ զագսավորված չէ: Խնդրում եմ նաեւ տեղեկացնել` հոր համաձայնությունն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:

Գրիգորյան Գոհար (40 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ներկայացված տվյալները բավարար չեն հարցին ամբողջական եւ լիարժեք պատասխանելու համար, քանի որ երեխաների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերը տարբեր են, կախված են նրանց ծնվելու պահին ծնողների քաղաքացիությունից եւ այլ փաստական հանգամանքներից: «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում երեխաների ՀՀ քաղաքացի հանդիսանալու հարցը պարզաբանելու եւ ամբողջական պատասխան տալու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողների անձը հատատող փաստաթղթերի, երեխաների ծննդյան վկայականների, հայրության ճանաչման վկայականների պատճենները եւ տեղեկատվություն երեխաների՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ: ՀՀ քաղաքացիության հարցի պարզաբանումից հետո կտրամադրվի տեղեկատվություն նաեւ երեխաներին ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ներկայացված պատասխանը սպառիչ չէ, ապա դիմողը կարող է բոլոր փաստաթղթերը վերցնել ու ներկայանալ անձնագրային բաժանմունք, որտեղ նրա խնդրին կտրվի կոնկրետ լուծում:

 

 

 

ՀԱՐՑ. Մորս աշխատանքային գրքույկի մեջ նշված է 10 տարվա աշխատանքային ստաժ: Մի քանի ամիս առաջ դիմել է տարածքային սոցապ բաժին կենսաթոշակի անցնելու համար, բայց սոցապ բաժնի աշխատողները նրա տվյալները սխալ են մուտքագրել, ու նա մայիս ամսվա թոշակը չի ստացել: Բողոքարկելուց հետո դիմել ենք արխիվ տվյալները ճշտելու համար: Սոցապ բաժնից ասում են, որ աշխատանքային ստաժը 10 տարուց քիչ է, բայց գրքույկի մեջ նշված է հենց 10 տարի: Խնդրում եմ պարզաբանել:

Անահիտ Հարությունյան

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Ընդ որում, աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը հարցման միջոցով ստանում է պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ:
Անահիտ Հարությունյանի մոր կենսաթոշակի եւ աշխատանքային ստաժի վերաբերյալ նրա կենսաթոշակի գործով հստակ պատասխան տալու համար անհրաժեշտ են նրա մոր անձը նույնականացնելու համար անհրաժեշտ տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի սերիա եւ համար):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:




Լրահոս