Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի կողմից քիչ առաջ բավարարվել է պաշտպանական կողմի միջնորդությունը և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել գրավի դիմաց: Գրավի չափը եղել է 25 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նապնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յորացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հավելենք, որ նրա փաստաբաններն այս ընթացքում բազմիցս բարձրաձայնել էին այն մասին, որ Գրիգորյանն ունի մի շարք հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: Մինչ այս նրանք մի քանի անգամ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել:




Լրահոս