«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սուրբծննդյան քաոս Սպիտակ տանը… Այս անունն է ստացել Սպիտակ տանը տիրող հերթական ճգնաժամը, ինչը, որքան էլ առօրյա վիճակ լինի Թրամփի նախագահության համար, այս անգամ անհանգստացրել է բոլոր նրանց, ովքեր ԱՄՆ-ի բարեկամը կամ դաշնակիցն են: Պատճառն ԱՄՆ պաշտպանության քարտուղար, 4 աստղ կրող գեներալ Ջեյմս Մատիսի հրաժարականի երկու էջանոց նամակն է:
Նա Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերումը գնահատել է գրեթե դավաճանություն դաշնակիցներին (այդ թվում՝ ISIS-ի դեմ պայքարած), ինչի հետ ինքը չի կարող համակերպվել: Մատիսի հրաժարականից անհանգստացել են աշխարհի չորս ծեգերում, քանի որ չգիտեն, թե Թրամփն իր իմպուլսիվ վարքով վաղն ում կարող է դավաճանել: Սակայն դաշնակիցներից ավելի այս նամակից անհանգստացած է վաշինգտոնյան էսթաբլիշմենթը, քանի որ գեներալներ Մատիսի եւ Ջոն Քելիի հեռանալով՝ այլեւս «չափահաս ու գիտակից մարդ» չի մնում Սպիտակ տանը:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում::