«Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նախկին քաղաքապետի՝ երկրից հեռանալուց հետո քաղաքը մնացել է առանց ղեկավարի: Սակայն զավեշտն այն չէ, որ քաղաքապետը փախել է քաղաքից, այլ այն, որ մի քանի օրվա ընթացքում մի քանի ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սասուն Միքայելյանի մտերիմը, ով նույնիսկ հասցրել էր քեֆ-ուրախություն կազմակերպել այդ առիթով:
Սակայն երեք օր հետո անհասկանալի պատճառներով նրան հեռացրել են ու օրեր հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակել մարզպետի ընկեր Արամ Մելքոնյանին:
Վերջինս Ռուսաստանի Դաշնությունում է մշտապես ապրել: Սակայն երկրորդ ժամանակավոր պաշտոնակատարին ևս հեռացրել են, քանի որ նշանակումից հետո պարզվել է, որ վերջինս ոչ թե Վարդենիսի գրանցում ունի, այլ գյուղերից մեկի: Երեկ հայտնի դարձավ, որ նույն մարդուն կրկին նշանակել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմին»,-գրում է թերթը:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: