ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, գանգատն ամբողջությամբ պատրաստ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատն՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան», – ասաց Հայկ Ալումյանը: