Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակուբի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են թիմից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Շիրակ» ՖԱ-ն խզեց պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ՝ Գեորգի Գոգիչաևի, Ջոնս Կաբանգուի,Մուսա Դիակիտեի և Հենրի Նդոնգի հետ:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջատարն անփոփոխ մնաց ձմեռային դադարից առաջ: 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 6-րդը Գյումրու «Շիրակ»-ն (22 միավոր): «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ12 միավոր ունի «Արցախ»-ը: