«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը դեռ մարտի 27-ին նոր ավտոմեքենա է գնել: Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ: Իսկ մարդատար ավտոմեքենան տեղական բյուջեի վրա արժեցել է 13 մլն 550 հազար դրամ` ավելի քան 28 հազար դոլար:
Քաղաքապետարանի պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ ավտոմեքենան պետք է լինի 2018 թվականի արտադրության, չօգտագործված, սրահի ձեւավորումը` փայտ եւ կտորե երեսվածքներով: Թե ում համար էին քաղաքապետարանում ցանկացել ձեռք բերել մեքենա, պարզ չէ: Մինչ այդ հիշեցնենք, որ մարտի 27-ին Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, ով փաստորեն մինչեւ հրաժարական տալը չի խնայել պետական միջոցները էլիտար հաճույքների համար: