«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ վարչական դատարան է դիմել ոստիկանության նախկին աշխատակից Արթուր Բեկթաշյանը` պահանջելով իրեն վերականգնել աշխատանքի: Բանն այն է, որ ոստիկանապետի 2018 թ. հուլիսի 19-ի հրամանով Բեկթաշյանն աշխատանքից ազատվել էր, եւ հիմա նա փորձում է ոչ միայն վերականգնվել, այլեւ ցանկանում է ստանալ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը: Այս գործով դատավորը լինելու է Ռաֆիկ Խանդանյանը:
Ոստիկանության նախկին աշխատակիցը պահանջում է վերականգնել իրեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ