ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Սահմանվել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություն` կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ հակակոռուպցիոն կրթությունը: Նշենք, որ մինչ այս ՀՀ-ն ունեցել է 3 հակակոռուպցիոն ռազմավարություն՝ համապատասխան միջոցառումների ծրագրերով: Սա հանդիսանում է ՀՀ 4-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը:
Եվ այս առումով նոր ռազմավարությունն առաջին հերթին նախատեսում է Վարչական կոռուպցիայի հաղթահարում, բիզնես ոլորտում բարեվարքության հաստատումը, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման ապահովումը, կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրացման երաշխավորումը: Ընդ որում` այս նոր ռազմավարության մեխանիզմներից ամենագլխավորը նրանք համարում են մոնիթորինգը եւ դրա արդյունավետ կիրառումը: