Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Աամվել Ալեքսանյանի ընտանիքն այսօր այցելել էր Երեւանի №1 ծերանոց: Սամվել Ալեքսանյանի երեխաների կողմից հատկապես Երեւանի №1 ծերանոց այցելությունը պարզվում է ամենևին էլ պատահական չէ: Տարիներ շարունակ Սամվել Ալեքսանյանի մայրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, այցելել է ծերանոցի բնակիչներին: Այժմ էլ նրա ավանդույթը փորձում են շարունակել թոռները: Ի վերջո, Նոր տարին եւ Սուրբ ծնունդն այն տոներն են, երբ պետք է հատուկ ուշադրություն դարձնել նրանց, ովքեր հատկապես ունեն դրա կարիքը:
Ծերանոցի բնակիչները շատ ոգևորված էին Ալեքսանյանների ընտանիքի այցի կապակցությամբ, և իրենց խոսքում նաև շնորհակալություն հայտնեցին: Վերջում Երեւանի №1 ծերանոց այցը ArmLur.am-ի հետ զրույցում ամփոփեց Սամվել Ալեքսանյանի դուստրը` Աստղիկ Ալեքսանյանը` ուղղելով նաև շնորհավորական խոսքը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում