ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Շենգավիթ վարչական շրջանում

Շենգավիթցի մեր համաքաղաքացիները բավականին կրեատիվ լուծում են գտել: Նորագույն տեխնոլոգիաների զարգացումից հետ չեն մնում նաեւ դռան զանգերը. մկնիկի մի փոքր հարվածով կարելի է տեղեկանալ հյուրի գալստյան մասին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` անձը ե՞րբ կարող է մասնակցել հաշմանդամի վերափորձաքննության գործընթացին: Ո՞ր դեպքում է իրականացվում այն:

Ռիմա Հարությունյան (68 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ, պաշտոնական տվյալների համաձայն, ընդգրկված է մոտ 200.0 հազ. հաշմանդամ: Մինչեւ 18 տարեկան հաշմանդամների թիվը կազմում է 8232, 18-ից մինչեւ 40 տարեկան` 25228, նրանցից անժամկետ` 19153, 40-ից մինչեւ կենսաթոշակային տարիքը` 95461, նրանցից անժամկետ` 56192:

 

 

 

ՀԱՐՑ 6. Ես դիմել եմ մեր տարածքային սոցիալական բաժին, որպեսզի լինեմ իմ` 1-ին կարգի հաշմանդամ տղայի խնամակալը, սակայն ինձ տեղեկացրին, որ չեմ կարող: Ուզում եմ իմանալ` ինչու: Մինչեւ նրա 18 տարեկան դառնալը հայրն է եղել խնամակալ, հետո կտրեցին խնամակալությունից: Նորից դիմել եմ, սակայն մերժում են: Ինչո՞ւ:

Սվետլաննա Չախմախչյան (ք. Սպիտակ, Խնկոյան փող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Չախմախչյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի (թաղապետարանի) խնամակալության եւ հոգաբարձության մարմինը մեկ ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ նշված մարմնին հայտնի է դարձել քաղաքացու նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտությունը:
Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` խնամակալություն սահմանվում է 14 տարին չլրացած անչափահասների, ինչպես նաեւ հոգեկան խանգարման հետեւանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ: Հետեւաբար, հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ խնամակալ նշանակվել չի կարող, եթե նա դատարանի կողմից անգործունակ չի ճանաչվել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը հիմնված է օրենքների վրա, սակայն այստեղ զավեշտը օրենքների անտրամաբանական լինելն է: Այսինքն` եթե մարդն ունի հաշմանդամության կարգ, ունի բազմաթիվ խնդիրներ, այդքանը բավարար չէ, այս դեպքում անհրաժեշտ է նաեւ անգործունակ լինի, որպեսզի կարողանա օգտվել պետության կողմից տրամադրվող կոպեկներից:




Լրահոս