Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պրոֆեսինալ ռինգ կվերադառնա փետրվար ամսին միայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ պրոֆեսինալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը վերսկսել է թեթև մարզումները:

«Դեռևս շարունակում եմ բուժվել, սակայն թեթև մարզումներս վերսկսել եմ: Թեպետ հիմա մարզումների ժամանակ մի քիչ տկար եմ ինձ զգում, բայց չեմ դադարեցնում մարզվումներս: Դեռևս հստակ չէ, թե երբ կվերադառնամ, սակայն մեծ է հավանականությունը, որ փետրվար մասին արդեն կմենամարտեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը:

Արամ Ավգագյանը պետք է մենամարտեր դեկտեմբերի 15-ին: Բռնցքամարտիկը պետք է մրցեր Ուզբեկստանի ներկայացուցիչների Բեկսուլթան Ռաուշանովի հետ: Սակայն առողջական խնդիրների պատճառով մենամարտը չկայացավ:




Լրահոս