Ինչպես ազատվել ոտքերի հոգնածությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե օրվա մեծ մասը կանգնած եք անցկացնում կամ երկար քայլում, ապա երեկոյան ձեր ոտքերը հոգնածություն կզգան։ Սակայն ոտքերի ցավի կամ հոգնածության պարագայում պետք չէ շտապել և ցավազրկող քսուկներ օգտագործել։

Լոգանք ոտքերի համար

Կարելի է վաննաներ կիրառել՝ ոտքերը դնելով սառը, այնուհետեւ տաք ջրի մեջ։ Այս գործընթացը հարկավոր է կրկնել մի քանի անգամ՝ ավարտելով սառը ջրի մեջ։ Այս մեթոդի օգնությամբ արյունատար անոթները հաջորդաբար լայնանում և սեղմվում են, ինչն էլ կարգավորում է արյան շրջանառությունը։

Մերսում ոտքերի համար

Արյան շրջանառությունը կարգավորելու համար` ոտքի մատներով մի քանի անգամ վարժություններ արեք: Այնուհետև շրջանաձև շարժումներ արեք: Կարող եք օգտագործել նաև հատուկ քսուկ` զովացնող ազդեցությամբ: Մերսման շարժումներով քսեք քրուքը ոտքերին և մի քանի րոպե անց դուք կզգաք թեթևություն:

Շտապ օգնություն ոտքերին

Ւ՞նչ անել, եթե սովոր եք բարձրակրունկներ կրել, ձեր զգեստապահարանում միայն նման կոշիկներ են, կամ էլ դա է պահանջում հատուկ աշխատանքային դրեսս-կոդը: Նախ և առաջ աշխատեք, որպեսզի կրունկի բարձրությունը չանցնի 5-7 սմ-ը: Երբ բարձրակրունկ եք կրում, աշխատեք ոտքերի դիրքը հաճախակի փոխել, որպեսզի ստիպեք մկաններին աշխատել:




Լրահոս