
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-27-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։
Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։