Էջմիածին քաղաքում այսօր` դեկտեմբերի 23-ին, շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները հավաքվել են Էջմիածնի գլխավոր հրապարակում:
Նրանք պահանջում են նորից կալանավորել դեկտեմբերի 21-ին գրավով ազատ արձակված Մանվել Գրիգորյանին եւ զրկել նրան գեներալի կոչումից:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ից կալանավորված էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: